Լրահոս

25.11.2009 10:57

Ժիրայր Սեֆիլյան. «Պատերազմի հետևանքով Ադրբեջան կոչեցյալ պետությունը կապիտուլյացիայի կենթարկվի»

-Ադրբեջանական կողմը պետք  է հասկանա, որ եթե պատերազմը վերսկսվի, սա կլինի հայ-ադրբեջանական վերջին պատերազմը, որի հետևանքով Ադրբեջան կոչեցյալ պետությունը կապիտուլյացիայի կենթարկվի։ Եթե նրանք իրենց հույսը դրել են մեր այսօրվա ողորմելի ռեժիմի պարագլուխների և նրանց մանկլավիկների վրա, ապա նրանք շատ լավ պետք է հասկանան, որ գոյություն ունի հայ ժողովուրդը, և մեր ներուժը բավարարում է իմ ասածն ամբողջությամբ իրականացնելու համար,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները՝ «7օր»-ին ասել է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։