Աշխարհ

23.12.2015 14:16


ԱՄՆ–ում սխալմամբ առնվազն 3200 կալանավորի են բաց թողել

ԱՄՆ–ում սխալմամբ առնվազն 3200 կալանավորի են բաց թողել

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի բանտերից սխալմամբ առնվազն 3200 կալանավորի են ազատ արձակել։ Այս մասին հայտնում է «CNN»–ը՝ տեղական իշխանություններին հղումով։

Ներկայումս պաշտոնական կառույցները փորձում են գտնել ժամկետից շուտ բաց թողնվածներին։ Աղբյուրը նշում է, որ դա կատարվել է ցուցաբերած «լավ վարքի» ժամանակի սխալ հաշվարկի պատճառով, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ժամկետից շուտ դուրս գալ բանտից։

Իշխանությունները հայտնել են, որ երբ հաջողվի սխալմամբ ազատ արձակվածներին հետ վերադարձնել, նրանք ստիպված կլինեն կրել դատավաճռով սահմանված պատիժը։ Հայտնի է, սակայն, որ դեռևս հաջողվել է գտնել ընդամենը 7 նման կալանավորի։

Բանտարկյալներն ազատ են արձակվել սահմանված ժամկետից միջինում 49 օր շուտ։ Իշխանությունները մտադիր են հետաքննություն սկսել և պատժել կատարվածի պատասխանատուներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը