Հայ կինն իր ադրբեջանցի ամուսնու հետ միացել է ԻՊ–ին (տեսանյութ)
28-ամյա Մարիա Սամոյլովայի հայրը դիմել է ոստիկանություն, իսկ մայրը վստահ է, որ նրա աղջիկը գտնվում է Բաքվում՝ ամուսնու բարեկամների մոտ: 28-ամյա Մարիա Սամոյլովան փախել է «Իսլամական պետության» զինյալների մոտ: Գոնե դրանում վստահ է երիտասարդ կնոջ 51-ամյա հայրը՝ Արթուր Մկրտումյանը, որն աղջկա անհետացման մասին դիմում է գրել ոստիկանությունում: Նրա խոսքերով՝ աղջիկն իր ամուսնու հետ Թուրքիա է մեկնել և անհայտացել. նրա հետ կապը խզվել է երկու ամիս առաջ: Ինչպես հայտնի է դարձել «LifeNews»-ին, Մարիա Սամոյլովայի ընտրյալն է դարձել գործարար Յուրի Իսմայիլովը՝ Ադրբեջանից: Զույգը ամուսնությունը չի օրինականացրել, եղել է մահմեդական ավանդույթներով պսակադրություն, որից հետո տեղեկացրել են ծնողներին, որ պատրաստվում են մեկնել Յուրիի ծնողների մոտ՝ Բաքու: Միայն թե ուղևորության ճանապարհը կասկածելի է թվացել Մարիայի հորը՝ գնալ Ադրբեջան ոչ թե Ռուսաստանով, այլ Թուրքիայով:
Հայ կինն իր ադրբեջանցի ամուսնու հետ միացել է ԻՊ–ին (տեսանյութ)
28-ամյա Մարիա Սամոյլովան փախել է «Իսլամական պետության» զինյալների մոտ: Գոնե դրանում վստահ է երիտասարդ կնոջ 51-ամյա հայրը՝ Արթուր Մկրտումյանը, որն աղջկա անհետացման մասին դիմում է գրել ոստիկանությունում: Նրա խոսքերով՝ աղջիկն իր ամուսնու հետ Թուրքիա է մեկնել և անհայտացել. նրա հետ կապը խզվել է երկու ամիս առաջ:
Ինչպես հայտնի է դարձել «LifeNews»-ին, Մարիա Սամոյլովայի ընտրյալն է դարձել գործարար Յուրի Իսմայիլովը՝ Ադրբեջանից: Զույգը ամուսնությունը չի օրինականացրել, եղել է մահմեդական ավանդույթներով պսակադրություն, որից հետո տեղեկացրել են ծնողներին, որ պատրաստվում են մեկնել Յուրիի ծնողների մոտ՝ Բաքու:
Միայն թե ուղևորության ճանապարհը կասկածելի է թվացել Մարիայի հորը՝ գնալ Ադրբեջան ոչ թե Ռուսաստանով, այլ Թուրքիայով: