Քաղաքական

23.12.2015 12:54

Գնդակոծել են Բաղանիս գյուղը

Գնդակոծել են Բաղանիս գյուղը

Անցած երեկոյան՝ ժամը 21.30-ից մինչև 23.45-ը՝ ընդհատումներով, ադբեջանական զինուժի հենակետերից գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Նա նշել է, որ մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է:

«Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են վերը նշված վայրով: Սենսացիոն լուրեր չտարածել»,–գրել է գյուղապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։