Կարծիք

23.12.2015 11:07


Բուռնաշն ընդունելի է ու հանդուրժելի՞

Բուռնաշն ընդունելի է ու հանդուրժելի՞

Գալուստ Սահակյանի աներորդի Բուռնաշը «կերավ» «Հրազդան» ստադիոնը։ Ստադիոնին կից տոնավաճառ սարքեց ու «կերավ»։ Նա օգտվեց այն հանգամանքից, որ իշխանությունների համար ընդունելի էր ու հանդուրժելի։

Հիմա նա բողոքում է, թե իր բիզնեսին խփեց «Առինջ մոլը»։ Բայց նա սխալվում է, քանզի նա ոչ թե բիզնես ուներ, այլ կալվածք, և նրա մոտ ոչ թե առևտրականներ էին, այլ ստրկական պայմաններում աշխատող մարդիկ։ Բացի կալվածատեր լինելուց՝ նա նաև հարկ էր թաքցնում։

Հետաքրքիր է, իսկ ո՞ւր են նայում մեր իրավապահները։ Եթե մեկը մի պեչենի է գողանում «ՍԱՍ»–ից, որպեսզի տանի իր սոված երեխային կերակրի, անմիջապես մի ամբողջ գունդ է հայտնվում ոստիկանությունից ու «շուրջկալ» օպերացիա կազմակերպում։ Իսկ ահա Բուռնաշը հանգիստ «ֆռֆռում» է ու թամաշա սարքում։ Ի՞նչ է՝ նա ընդունելի է ու հանդուրժելի՞։

Թեև, ումից ենք ինչ պահանջում։

Արմեն Միքայելյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/armen.miqaelyan.712/posts/527156437465590?__mref=message_bubble

Այս խորագրի վերջին նյութերը