Աշխարհ

23.12.2015 10:50


Մոտ 1 մլն սիրիացի ԻԼԻՊ–ից Լաթաքիա է փախել (տեսանյութ)

Մոտ 1 մլն սիրիացի ԻԼԻՊ–ից Լաթաքիա է փախել (տեսանյութ)

Սիրիայում ահաբեկիչների գրաված տարածքներից տեղաբնակները փախչում են նախ և առաջ Լաթաքիա, որտեղ, ՌԴ ավիացիայի աջակցությամբ, սիրիական բանակի ստորաբաժանումները հետ են մղել ճակատային գիծը։

Լաթաքիայի կենտրոնական մարզադաշտում ներկայումս 5 հազարից ավելի փախստական է ապրում, որոնց կեսը՝ փոքրահասակ երեխաներ, իսկ, ընդհանուր առմամբ, ամբողջ Լաթաքիայում մոտ 1 մլն սիրիացի է ապաստանել։ «НТВ»–ի փոխանցմամբ՝ հենց Լաթաքիա են պատերազմից փախել Հալեպի, Իդլիբի, Դեյ էզ–Զորի ու Ռաքքայի բնակիչները։

Փախստականների վրաններն ամեն քայլափոխի են։ Շատերն այստեղ են ապրում արդեն մեկ տարուց ավելի և գոհ են դրանից. զինյալներն այլևս չեն սպառնում նրանց կյանքին։

Սիրիական կառավարությունը, մի քանի տասնյակ բարեգործական կազմակերպությունների հետ, փորձում է թույլ չտալ հումանիտար աղետ. թարմ հացը, ջուրն ու տաք իրերն այստեղ միշտ կան։

Կառավարությունն արդեն մտածում է Լաթաքիայում օրեցօր շատացող փախստականներին այլ վայրերում տեղավորելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը