Աշխարհ

23.12.2015 10:30


Մարին Լե Փենը հերքել է իր ունեցվածքը թաքցնելու մասին մեղադրանքները (տեսանյութ)

Մարին Լե Փենը հերքել է իր ունեցվածքը թաքցնելու մասին մեղադրանքները (տեսանյութ)

Ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լե Փենին և նրա հորը՝ Ժան–Մարիին քրեական հետապնդում է սպառնում ֆինանսական խախտումների համար։

«NTV»–ի փոխանցմամբ՝ ֆրանսիական արդարադատությունը հետաքննություն է սկսել «Ազգայնական ճակատ» կուսակցության նախկին և ներկա առաջնորդների դեմ՝ ունեցվածքը թաքցնելու կասկածանքով։

Հսկող մարմինները պարզել են, որ նշված անձինք պաշտոնապես չեն հրապարակել կամ պարզապես թաքցրել են իրենց կարողությունը։ Մասնավորապես, նշվում է ոսկու ձուլակտորները և շվեյցարական բանկի հաշիվները թաքցնելու մասին։

Նման գործունեությունը Ֆրանսիայում պատժվում է 45 հազ եվրո տուգանքով և 3–ամյա բանտարկությամբ։ Բացի այդ, օրենքը խախտողներին 10 տարով արգելվում է ընտրովի պաշտոններ զբաղեցնել։

Սկսված հետաքննությունը Մարին Լե Փենն ապօրինի է որակել և բողոք ներկայացրել համապատասխան ատյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը