Կարծիք

23.12.2015 10:30


Ինչո՞ւ է աղմկում «զակազչիկը»

Ինչո՞ւ է աղմկում «զակազչիկը»

Թվում է, թե իշխանությունները պետք է իրենց ինքնավստահ զգան կեղծված հանրաքվեից հետո։ Թվում է, թե պատվերներ իջեցնելու կարիք չպետք է ունենան զիբիլանոցի վերածված քաղաքական դաշտում։ Բայց այդպես չէ։

Պատճառն այն է, որ իշխանություններն ամենաինֆորմացվածն են ու շատ լավ գիտեն հանրային ատելության մակարդակն իրենց նկատմամբ։

Եթե իշխանություններն իրենց ուժեղ զգային, ապա ամենօրյա ռեժիմով կռիվ չէին տա, օրինակ, Արա Աբրահամյանի դեմ, ով ընդամենը հայտարարել է, թե ուզում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ինքնավստահ իշխանությունը «զակազներ» չէր իջեցնի իր լրատվամիջոցներին, որպեսզի դրանք ամեն օր մի բան գրեին Ռուսաստանի հայերի միության նախագահի դեմ։

Ու քանի որ գրելու բան չկա, իսկ «զակազչիկը» պահանջում է, ուստի լրատվամիջոցները մի անկապ թեմա են մտածում, որպեսզի իրենց կարծիքով «կպնեն» Աբրահամյանին։

Հիմա էլ գրում են, թե նրա եղբայրները տարբեր կուսակցություններից են եղել ու դարձել պատգամավոր։ Նախ՝ նրանք կուսակցական չեն եղել, այլ հանդիսացել են տարբեր խմբակցությունների անդամներ, համ էլ, եթե նույնիսկ տարբեր կուսակցության անդամ լինեն, ապա դա հանցագործությո՞ւն է։

Կարևորն այն է, որ Արա Աբրահամյանն ու իր եղբայրները ՀՀ–ում տեղի ունեցած և շարունակվող թալանին չեն մասնակցել, ընտրակեղծիքներով չեն զբաղվել, կոռուպցիայի մեջ թաթախված չեն, բռնությունների չեն դիմել, Հայաստանը միջազգային ասպարեզում ֆուտբոլի գնդակի չեն վերածել և այլն։
Էնպես որ, «զակազչիկն» իզուր է աղմկում։ Դրանով նա ընդամենը սեփական անհանգստությունն է բացահայտում և ցույց տալիս սեփական բարոյական նկարագիրը։

Կարինե Մամիկոնյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=157113084652170&id=100010604372319&__mref=message_bubble

Այս խորագրի վերջին նյութերը