Աշխարհ

23.12.2015 10:05


Պեսկով. «Մոսկվան պատասխան պատժամիջոցներ է դիտարկում ԱՄՆ–ի դեմ»

Պեսկով. «Մոսկվան պատասխան պատժամիջոցներ է դիտարկում ԱՄՆ–ի դեմ»

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան վերլուծում է հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ որոշումը, և ինքն էլ պատասխան պատժամիջոցներ դիտարկում նրա դեմ։ Այս մասին գրում է РИА «Новости»–ն։

ԱՄՆ–ի կողմից պատժամիջոցների ընդլայնումը խոսնակը որակել է «հակասական տրամաբանության և ՌԴ դեմ որդեգրած ոչ բարեկամական գծի շարունակություն»։

«Իրականում դա այն գծի շարունակությունն է, որը կործանարար ազդեցություն ունի երկու երկրների հարաբերությունների վրա»,– նշել է Պեսկովը՝ հավելելով, որ ԱՄՆ գործողությունները կվերլուծվեն, իսկ կոնտրմիջոցները փոխադարձ բնույթ կունենան։

«Այստեղ, բնական է, որ պետք է միայն ափսոսանք արտահայտել այն բանի համար, որ ողջամիտ դատողության, փոխգործակցելու և համագործակցությունն ընդլայնելու փոխարեն Վաշինգտոնը նման դիրքորոշում է որդեգրում, որը խոր հակասության մեջ է ժամանակի պահանջների հետ»,–հստակեցրել է խոսնակը՝ չմանրամասնելով պատասխան միջոցներին դիմելու ժամկետները։

Ավելի վաղ ՌԴ–ում ԱՄՆ դեսպանի մամլո քարտուղար Ուիլյամ Սթիվենսը պատժամիջոցները «հնացած քայլ» էր անվանել՝ նշելով, որ դա էսկալացիայի առիթ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը