Քաղաքական

22.12.2015 16:40


Այսօրվանից նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտավ

Այսօրվանից նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտավ

Դեկտեմբերի 21-ից ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որը հրապարակվել է ՀՀ պաշտոնական տեղեկագրում։

Սահմանադրությամբ նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու աստիճանաբար, իսկ այսօրվանից սկսել են գործել նոր մայր օրենքի առաջին 3 գլուխները, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու հիմնարար իրավունքներին և օրենսդրական երաշխիքներին ու պետության քաղաքականության հիմնական նպատակներին տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների՝ դեկտեմբերի 6–ին կայացած հանրաքվեում նոր Սահմանադրությանն «այո» է ասել 825 հազար 851 քաղաքացի, «ոչ»՝ 421 հազար 600։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը