Տղամարդուն փորձել են ԴԱԻՇ–ի շարքեր հավաքագրել մոսկովյան մետրոյում (տեսանյութ)
39-ամյա մոսկվացի Անտոն Լետկոն մետրոպոլիտենի ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ իրեն փորձել են ԴԱԻՇ–ի շարքեր հավաքագրել անմիջապես «Կուզմինկի» կայարանի մուտքի մոտ։ Մոսկվացին պատմել է՝ ինչպես է իր հետ անկեղծ զրույց սկսել մեկը, և այնուհետև ինչպես է անսպասելիորն փոխվել խոսակցության բնույթը։
«Տղամարդը ներկայացավ Ասլան անունով։ Սկզբում նա սկսեց խոսել աշխարհում տիրող անարդարությունների և դրանք տարածող մարդկանցից վրեժ լուծելու մասին, այնուհետև հնչեց ԴԱԻՇ հապավումը, և ես հասկացա, որ ինձ փորձում են հավաքագրել, սակայն չմատնեցի ինձ»,– «LifeNews»–ին պատմել է մոսկվացին։
Գետնանցումի ուղևորը շարունակել է լսել անծանոթին՝ բոլոր հարցերում համաձայնվելով նրա հետ և փորձելով չհրահրել նրան։ Անտոն Լետկոյի արձագանքը դուր է եկել հավաքագրողին, և նա առաջարկել է ևս մեկ անգամ հանդիպել՝ խոստանալով մանրամասնորեն պատմել մոսկվացուն սպասվող հեռանկարների մասին, եթե վերջինը համաձայնի մտնել ծայրահեղականների շարքեր։ Հավաքագրողի ծրագրերից է եղել ահաբեկչություն նախապատրաստելը մետրոյի Տագանսկ-Կրասնոպրեսնենսկ գծի վրա։
«Հաջորդ հանդիպմանն Ասլանն ուզում էր ինձ հետ զբոսնել մետրոյում, զննել շուրջը և պայթյունի համար վայր ընտրել»,–հավելել է մոսկվացին։
Մետրոպոլիտենի ոստիկանությունը տղամարդու հաղորդման հիման վրա հետաքննություն է սկսել։

7or.am