Լրահոս

05.10.2010 10:12


Ողջ աշխարհը տոնում է Ուսուցչի օրը

Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ուսուցչի օրը։ Տոնը ընդունվել է 1994թ.։

Ուսուցչի օրվա հաստատման պատմական հիմք է հանդիսացել 1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում կայացած հատուկ միջկառավարական համաժողովը, որի ժամանակ որոշվել է  ուսուցչի կարգավիճակը։ Դրանից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի և աշխատանքի միջազգային կազմակերպության միջև ստորագրվել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Երաշխավորագիր ուսուցիչների կարգավիճակի վերաբերյալ»։

1994թ. հոկտեմբերի 5-ին Ուսուցչի միջազգային օրը նշվել է առաջին անգամ: Որոշ երկրներում այս տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին մոտ ամսաթվի։ Ամենակարևորն այն է, որ տոնը աշնանային արձակուրդներին չհամընկնի։

 

Այս խորագրի վերջին նյութերը