Քաղաքական

22.12.2015 14:26


Ռ. Բաբայան. «Իշխանությունը հաշվի է նստում միայն մի բանի հետ՝ քանակի»

Ռ. Բաբայան. «Իշխանությունը հաշվի է նստում միայն մի բանի հետ՝ քանակի»

Երևանի Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ անցնող տարում մենք կորցրեցինք այն, ինչը չունեինք։

–Վստահություն և հավատ։ Ասել, որ հավատը կորցրեցինք, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ հավատը պետք էր ունենալ,–նշել է Ռ. Բաբայանը՝ ընդգծելով, որ երբ հասարակությունը շատ ավելի մեծ տեղ է տալիս սեփական իրավունքներին, ավելի շատ է ընկալում իրեն որպես երկրի տեր, ապա փոխվում է նաև կյանքը:

–Մտավորականն իրավունք չունի խոսել իշխանության հետ, այլ պետք է խոսի հասարակության հետ: Մտավորականը միշտ պետք է դժգոհ լինի առկա վիճակից։ Իսկ ինչպե՞ս կարելի է փոխել այս վիճակը: Խաբկանք կա, թե իշխանությունների հետ խոսենք, և նա կփոխի վիճակը դեպի լավը: Բայց չի լինում այդպիսի բան: Անգամ ամենաժողովրդավարական և ամենաբռնապետական երկրներում էլ իշխանությունը հաշվի է նստում միայն մի բանի հետ՝ քանակի: Մտավորականի խնդիրն այդ քանակը որակ դարձնելն է,–հավելել է նա:

Նա նաև ընդգծել է, որ «հայրենասիրություն» բառն այնքան է օգտագործվել, որ իմաստազրկվել է, քանի որ երբ մարդը չի կարողանում օգտակար լինել երկրին, սկսում է դեմագոգիայով զբաղվել և հայրենասիրությունից խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը