Քիրբի. «ԱՄՆ–ը հաստատակամ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»
ԱՄՆ–ը հաստատակամ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ լրագրողի խնդրանքով անդրադառնալով շաբաթ օրը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Կարծում ենք՝ դա կողմերի տեսակետների պարզաբանման առումով լավ առիթ էր այս տարվա ընթացքում առաջին անգամ դեմառդեմ հանդիպող նախագահների համար։ Վերջինները փաստեցին, որ իրավիճակը վատացել է, ինչպես նաև իրենց մտահոգությունը հայտնեցին ծանր զինտեխնիկայի կիրառման հեռևանքով խաղաղ բնակչության շրջանում արձանագրված կորուստների առնչությամբ։ Նրանց խնդրանքով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Որպես համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը շարունակում է հաստատակամ մնալ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում»,–ասել է Քիրբին։
Պետդեպի ներկայացուցիչը նաև նշել է՝ ԱՄՆ–ը հավանություն է տալիս շփման գծում կրակի արձակման վայրն արձանագրող հատուկ համակարգերի տեղադրման առաջարկին։

7or.am