Քաղաքական

22.12.2015 12:48


ՀՀ ՊՆ մամլո խոսնակ. «Սա պատերազմական իրավիճակ է»

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ. «Սա պատերազմական իրավիճակ է»

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ շփման գծում այս գիշեր իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, և հույս հայտնել, որ այն ավելի չի լարվի։

Տանկը առաջնագծում չի գտնվում. այն հատուկ բերվում է դիրք: Ադրբեջանական կողմն այս տարի օգտագործում է իր ողջ սպառազինությունը: Տեսնելով՝ չեն կարողանում ինչ-որ արդյունքի հասնել, խոշոր տրամաչափի զենքեր են կիրառում: Զինամթերքի տեսակ չկար, որ չկիրառվեր: Ի դեպ, մենք կարող ենք 10 արկին 1 արկով պատասխանել և ավելի դիպուկ,-ընդգծել է Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շփման գծում առկա լարվածության աճն ու ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հիմնականում ունենում են քաղաքական դրդապատճառներ, օրինակ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը, Ադրբեջանի ներքաղաքական տարբեր զարգացումները, հայ հանրության վրա ազդելու նպատակը:

Նա նշել է, որ տարբեր տեղեկություններով՝ 2015թ. ադրբեջանական կողմի կրած զոհերի թիվն անցնում է 210-ից։

–Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա պատերազմական իրավիճակ է։ Խնդրում եմ՝ ձեր տերմինաբանության մեջ չօգտագործել «հրադադարի խախտում» արտահայտությունը, որովհետև հրադադարի խախտում մենք այլևս չունենք. հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել, որը նրա մոտ չի ստացվում,-հավելել է Ա. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը