Լրահոս

25.11.2009 09:06

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Նատալիա Տիմակովան հայտնել է, որ Դնիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը նոյեմբերի 24-ին կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը։ «Ադրբեջանի նախագահը Դմիտրի Մեդվեդևին տեղեկացրել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ,  Սերժ Սարգսյանի հետ ունեցած վերջին հանդիպման մանրամասները։ Ռուսաստանի նախագահը ողջունել է բանակցային գործընթացի դրական առաջընթացը և վստահեցրել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Մոսկվան շարունակելու է անել հնարավորը»,-ասել է Տիմակովան։

Ըստ «Lenta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։