ՌԴ և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարները՝ ընդհանուր թշնամու մասին
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման նպատակով Մոսկվա է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիանը։ «Վեստիի» փոխանցմամբ՝ գործընկերների զրույցը 1.5 ժամ է տևել, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ջանքերի համաձայնեցմանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։
Ռուս և ֆրանսիացի նախարարները տվել են իրենց ընդհանուր թշնամու անունը՝ «Իսլամական պետություն», և պատրաստակամություն հայտնել համատեղ հակազդել միջնադարյան այդ չարիքին։
Շոյգուն շեշտել է՝ միայն այդ խնդրով հետաքրքրված բոլոր երկրների ջանքերի միավորմամբ է հնարավոր չեզոքացնել ահաբեկիչներին, որոնք սպառնում են Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի և եվրոպական այլ երկրների բնակիչներին։
Նախարարները քննարկել են նաև Լիբիայում առկա իրավիճակը՝անհանգստություն հայտնելով հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում «Իսլամական պետութան» ակտիվացմամբ։
Կողմերը կարծիքներով են փախանակվել նաև Սիրիայում ու Իրաքում տիրող դրության մասին։ Ֆրանսիական կողմը ծանոթացել է սեպտեմբերի 30–ից Սիրիայում ՌԴ օդա–տիեզերական ուժերի սկսած ռազմական գործողությունների արդյունքներին։
ՌԴ և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարները՝ ընդհանուր թշնամու մասին
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման նպատակով Մոսկվա է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիանը։ «Վեստիի» փոխանցմամբ՝ գործընկերների զրույցը 1.5 ժամ է տևել, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ջանքերի համաձայնեցմանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։
Ռուս և ֆրանսիացի նախարարները տվել են իրենց ընդհանուր թշնամու անունը՝ «Իսլամական պետություն», և պատրաստակամություն հայտնել համատեղ հակազդել միջնադարյան այդ չարիքին։
Շոյգուն շեշտել է՝ միայն այդ խնդրով հետաքրքրված բոլոր երկրների ջանքերի միավորմամբ է հնարավոր չեզոքացնել ահաբեկիչներին, որոնք սպառնում են Մոսկվայի, Փարիզի, Լոնդոնի և եվրոպական այլ երկրների բնակիչներին։
Նախարարները քննարկել են նաև Լիբիայում առկա իրավիճակը՝ անհանգստություն հայտնելով հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում «Իսլամական պետութան» ակտիվացմամբ։

7or.am