Լրահոս

05.10.2010 09:28


Թուրքիա-Եվրամիություն բանակցությունները կանգնեցվել են

Թուրքիա-Եվրամիություն բանակցությունները կանգնեցվել են

Լուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Եվրամիության և Անկարայի միջև ընթացող  բանակցությունները կանգնեցվել են։ Թուրքիայի պետնախարար ու Եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտնել է, թե տեղի ունեցածը քաղաքական այնպիսի խարդավանքների արդյունք է, որոնց հետ չի բախվել Եվրամիության անդամակցության և ոչ մի թեկնածու երկիր։ «Նման մոտեցումը անարդար և հիմնավորված չէ։ Թուրք ժողովուրդը գնալով ավելի է հիասթափվում Եվրամիության անդամ դառնալու իր ձգտման մեջ»,-ասել է Թուրքիայի պետնախարարը։

 

Այս խորագրի վերջին նյութերը