Լրահոս

22.12.2015 09:29


Հրդեհ է բռնկվել Սեբաստիայի փողոցի թերթի չշահագործվող կրպակում

Հրդեհ է բռնկվել Սեբաստիայի փողոցի թերթի չշահագործվող կրպակում

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 03.24-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում գտնվող փայտե տնակում, և կրակը տարածվել է դեպի հարակից շենքի 1-ին հարկի պատուհան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիայի փողոցի թիվ 20 շենքին կից գտնվող թերթի չշահագործվող կրպակում և նկուղային հարկում գտնվող Ս. Դ.-ին պատկանող խանութում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.49-ին, մարվել` 04.03-ին: Ամբողջությամբ այրվել են չշահագործվող կրպակի տանիքի փայտե կառուցատարրերը (6 քմ) և արտաքին պատից մոտ 2 քմ հատված, իսկ խանութում՝ կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը