«Արցախ» մամուլի ակումբում անդրադառնալով արձանագրությունների վավերացման դեմ ՀՅԴ հետագա գործողություններին՝ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ցանկացած գործողություն իր ձևի մեջ պետք է ծառայի վերջնական նպատակի հասնելուն, և այն քաղաքական ուժերը, որոնց համար միտինգն ինքնանպատակ է, կարող են ժամանակ առ ժամանակ անցկացնել մասսայական միջոցառումներ, բայց ՀՅԴ-ի նպատակն այն է, որ հայ-թուրքական արձանագրություններն ընդհանրապես չվավերացվեն։
-Այս առումով մենք ընտրում ենք պայքարի այն ձևը, որը համապատասխան է տվյալ ժամանակահատվածին։ Քանի դեռ փաստաթղթերը չէին գտնվում որևէ պետական ատյանում, մասսայական միջոցառումներն անիմաստ էին։ Այդ միջոցառումները պետք է հասցե ունենան։ Հիմա, երբ դրանք Սահմանադրական դատարանում են, բնականաբար, մեր տակտիկան փոփոխություններ կկրի։ Եթե մենք տեսնենք, որ այդ մարտավարությունը չի արդարացնում իրեն, մենք կփոխենք այն,- նշել է նա։
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ վերապահումների դեպքում ՀՅԴ-ն միանա արձանագրություններին, Վ. Հովհաննիսյանը նշել է, որ վերապահումներն ունեն իրավական ուժ, բայց թե ի՞նչ վերապահումների կարող են համաձայն լինել մեր իշխանությունները, ՀՅԴ-ն պատկերացում չունի և նման հարցի քննարկումն ավելորդ է համարում. «Մենք դեմ ենք վավերացմանը։ Կլինեն վերապահումների առաջարկություններ, կքննարկենք, իսկ եթե վերապահում ունեցավ ՍԴ-ն, ապա դրանք ընդհանրապես չպետք է վավերացնենք»։
Նա ընդգծել է, որ եթե արձանագրությունները վավերացվեն այս տեսքով, ապա ՀՅ Դաշնակցությունը կպայքարի իշխանափոխության համար, որ նոր իշխանությունը կարողանա անվավեր ճանաչել այդ փաստաթղթերը։
ՀՅ Դաշնակցությունը կպայքարի իշխանափոխության համար

7or.am