Քաղաքական

21.12.2015 22:12


Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է «newsbook.am»–ը։

Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վերջինս չի ընդունում իր մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունք տալ մինչև գործի նյութերին ամբողջովին ծանոթանալը: Տեր-Եսայանի խոսքով՝ Շիրխանյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որի ժամանակ հայտնել է, թե «հանցավոր խմբի» անդամներից ում է ճանաչել: Նա նաև նկարագրել է, թե ում և երբվանից է ճանաչում:

Ըստ փաստաբանի՝ Շիրխանյանը խմբի անդամներից մեկի հետ ծանոթացել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ճանաչում է կաթոլիկ եկեղեցու կալանավորված աշխատակցին: Խուզարկության ժամանակ Շիրխանյանի բնակարանից հայտնաբերել են 2 համակարգիչ, 2 որսորդական հրացան և 1 ատրճանակ, որը նրան նվիրել էր Վազգեն Սարգսյանը:

***

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ 2 ամսով կալանավորելով ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին:

Մանրամասները՝ «newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը