Աշխարհ

21.12.2015 16:24


Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները

Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք, Մարդին և Դիարբեքի նահանգներում շարունակվում են թուրքական ուժայինների և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) բախումները: Դեկտեմբերի 20-ին Շրնաք նահանգում սպանվել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող: «razm.info»–ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Քրդական «ANF News» լրատվական գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ թուրքական ուժայինները Շրնաքում հարձակվել են բողոքի ցույցի դուրս եկած խաղաղ բնակիչների վրա:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցած տեղեկության համաձայն` 2015-ի դեկտեմբերի 20-ին Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող:

Քրդական աղբյուրն իր հերթին հայտնում է, որ թուրքական ուժայինները հարձակվել են Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում բողոքի երթի դուրս եկած քաղաքացիների վրա: Բախումները դեռևս շարունակվում են: Նշվում է, որ թուրքական ուժայինները մարտական փամփուշտներով կրակում են քաղաքացիների վրա, ինչպես նաև տանկերով կրակում են տների ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան:

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը