Պեկինում սմոգը վտանգավոր մակարդակի է հասել (տեսանյութ)
Չինաստանի Պեկին–Տյանցզին–Հեբեյ շրջանում օդի աղտոտվածությունը հասել է «յուրաքանչյուրի կյանքին սպառնացող» մակարդակի։ Սմոգը (մթնոլորտի խիստ աղտոտվածությունը արդյունաբերական արտանետվածքներով) տարածվել է արդեն 660 հազքկմ տարածքում. իշխանությունները կոչ են արել համերկրացիներին ամեն կերպ խուսափել փողոցում գտնվելուց։
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ օդը հիմնականում աղտոտում են մեքենաները, ջերմաէլեկտրակայանները և կաթսայատները, ինչի պատճառով էլ Չինաստանի մայրաքաղաքում սահմանափակվել է երթևեկությունը, իսկ արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների աշխատանքը՝ դադարեցվել։
Երկրի Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ առանձին շրջաններում վնասակար արտանետումների թույլատրելի խտությունը բարձրացել է 600–ի, երբ անվտանգ նորման սահմանված է 25։
Բժիշկների կանխատեսումներով՝ էկոլոգիական անբերանպաստ դրությունը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի խնդիրների և ուռուցքաբանական հիվանդությունների։
Պեկինում սմոգը վտանգավոր մակարդակի է հասել (տեսանյութ)
Չինաստանի Պեկին–Տյանցզին–Հեբեյ շրջանում օդի աղտոտվածությունը հասել է «յուրաքանչյուրի կյանքին սպառնացող» մակարդակի։ Սմոգը (մթնոլորտի խիստ աղտոտվածությունը արդյունաբերական արտանետվածքներով) տարածվել է արդեն 660 հազ քկմ տարածքում. իշխանությունները կոչ են արել համերկրացիներին ամեն կերպ խուսափել փողոցում գտնվելուց։

7or.am