Աշխարհ

21.12.2015 15:27


Մանաթի արժեզրկումը հանգեցրել է խանութների փակվելուն

Մանաթի արժեզրկումը հանգեցրել է խանութների փակվելուն

Ինչպես հայտնել էինք, Ադրբեջանի Կենտրոնական բանկն այսօրվանից անցել է լողացող փոխարժեքի, ինչի արդյունքում մանաթը շուրջ 50%-ով արժեզրկվել է։

Դա հանգեցրել է նաև մի շարք խանութների փակվելուն, որոշ դեպքերում դադարեցվել է մեծածախ առևտուրը, իսկ բանկերը սահմանափակել են գործարքները՝ դրամական փոխանցումները։ Շատ դեղատներ և տարադրամի փոխանակման կետեր ևս դադարեցրել են աշխատանքը։ «Haqqin.az»–ը հայտնում է, որ Ադրբեջանի տնտեսությունն աստիճանաբար կաթվածահար է լինում:

Էլեկտրոնիկայի խանութների ցանցից հայտնել են, որ ապրանքների գները կտրուկ աճել են, և առևտրի կետերը փակվել են դրանք վերագնահատելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը