Քաղաքական

21.12.2015 11:03


ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգել են հակառակորդի դիվերսիաների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը

ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգել են հակառակորդի դիվերսիաների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը

Այսօր՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի իրականացրած դիվերսիոն գործողություններին։

–Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ ԶՈւ–ն բազմիցս ապացուցել է, և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար,–հայտարարել է Գ. Սահակյանը։

Նրա առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հակառակորդի դիվերսիաների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը