Աշխարհ

21.12.2015 10:20


Իսրայելի փոխվարչապետը հրաժարական է տվել սեքս սկանդալի պատճառով

Իսրայելի փոխվարչապետը հրաժարական է տվել սեքս սկանդալի պատճառով

Իսրայելի փոխվարչապետ և ՆԳՆ ղեկավար Սիլվան Շալոմը հրաժարական է ներկայացրել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։ Շալոմը հայտարարել է՝ լքում է իր պաշտոնը, որպեսզի այդ սկանդալը չանհանգստացնի իր ընտանիքին։

«Ես նողկում եմ այն տառապանքներից, որոնք կրեց իմ ընտանիքը՝ կինս, երեխաներս, մայրս։ Նրանք լիովին աջակցում են ինձ, սակայն ոչ մի արդարացում չունի այն գինը, որը նրանք ստիպված էին վճարել։ Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ ես որոշում եմ ընդունել հրաժարվել նախարարի և Քնեսեթի անդամի լիազորություններից»,–ասել է քաղգործիչը։

Նշենք, որ վերջին օրերին իսրայելական ԶԼՄ–ն հաղորդել էր մի քանի կնոջ բողոքների մասին, որոնք մեղադրել են Շալոմին սեռական ոտնձգությունների մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ գործով հետաքննությունը դեռևս չի սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը