Աշխարհ

21.12.2015 10:00


Իրան. ԱՄՆ–ի վիզային ռեժիմի փոփոխությունը խախտում է միջուկային գործարքի պայմանները

Իրան. ԱՄՆ–ի վիզային ռեժիմի փոփոխությունը խախտում է միջուկային գործարքի պայմանները

Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ ԱՄՆ վիզային ռեժիմի փոփոխությունները, որոնք սահմանափակումներ են մտցնում Իրան այցելողների համար, հակասում են միջուկային գործարքի պայմաններին։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Associated Press»–ին հղումով։

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ–ը խստացրել է իր անվիզա մուտքի ծրագրի անվտանգության պահանջները։ Սահմանափակումները վերաբերում են 38 երկրի քաղաքացիների, որոնք կարող են ԱՄՆ այցելել առանց վիզայի։ Այժմ այն մարդիկ, որոնք վերջին 5 տարվա ընթացքում այցելել են Իրան, Իրաք, Սիրիա և Սուդան, պետք է մուտքի վիզաներ ստանան։ Համապատասխան օրենքը դեկտեմբերի 18–ին ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Այս օրենքը միանգամայն բացասական է անդրադառնում տնտեսական, մշակութային, գիտական ու զբոսաշրջային հարաբերությունների վրա»,–հայտարարել է Արաքչին։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ Իրանին վստահեցրել է, որ օրենքը չի խանգարում միջուկային գործարքի պայմանների կատարմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը