Աշխարհ

21.12.2015 09:50


Իսպանիայի իշխող կուսակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում

Իսպանիայի իշխող կուսակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում

Իսպանիայի խորհրդարանական ընրությունների հաղթող է ճանաչվել վարչապետ Մարիանո Ռահոյի իշխող՝ Ժողովրդական կուսակցությունը, որը, սակայն, բացարձակ մեծամասնություն այլևս չի կազմել խորհրդարանում։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ասվում է Իսպանիայի ՆԳՆ կայքում։

Կուսակցությունը 123 տեղ է ստացել (նախկինում 187 տեղ էր զբաղեցում)։

Երկրորդ տեղում է Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (90 մանդատ), երրորդում՝ «Podemos» կուսակցությունը (69 մանդատ), չորրորդում՝ «Քաղաքացիներ» կուսակցությունը (40 տեղ)։

Խորհրդարանի ստորին պալատի 350 և վերին պալատի 208 տեղերին էր հավակնում 4353 մարդ, որից 2263–ը՝ տղամարդ, 2090–ը՝ կին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը