Սարգսյան-Ալիև հանդիպումները որևիցե բան չեն փոխելու, որովհետև լարվածության իրավիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Ալիևը փոխել է իր մարտավարությունը: Այս պահին Ադրբեջանում փոխվել է մոտեցումը, իրենք մտածում են, որ ստատուս քվոն մեր շահից է բխում, իսկ իրավիճակը փոխելու միակ տարբերակն այն է, ըստ իրենց մոտեցման, որ պատերազմի գինը պետք է բարձրացնեն մեզ համար, որպեսզի այդ ինքնարժեքն անտանելի դառնա, ու զիջման գնանք:
Ի դեպ, Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» մոտեցումը նաև այս մոտեցման համար ահագին նախադրյալներ է ապահովել:
Ադրբեջանը շարունակելու է պատերազմի գինը բարձրացնել սահմանին մարդկային կյանքերի գնով՝ նաև հասկանալով, որ տնտեսական առումով հետընթացը ապահովում է Հայաստանի իշխանությունը:
Այս իրավիճակը փոխելու երկու տարբերակ կա: Առաջինը զիջումներն են, որոնք անվերջ կարող են լինել ու հիմարություն է, որովհետև Ալիևի ախորժակ մինչև Երևան է հասնում: Փաստացի մնացել է մեկ տարբերակ՝ երկրորդը:
Երկրորդն էլ այն է, որ փոխվի ամբողջ սահմանի պաշտպանական համակարգն, ու նաև փոխվի տնտեսության կառուցվածքը, որը կարողանա սպասարկի այդ նոր համակարգի ստեղծմանը: Պատժիչ գործողություններն ինչքան էլ լինեն, այս պահին դրանք այն ծավալի չեն, որ Ադրբեջանի համար այդ գործողությունների ինքնարժեքը շատ բարձրացնեն: Դրա համար հիմնական թիրախը պետք է լինի պաշտպանական համակարգի փոփոխությունը:
Հ.Գ. Ժամանակին Գազայից Իսրայելի ռմբակոծմանը ի պատասխան հրեաները ոչ թե ավելի շատ սկսեցին պատասխան գործողություններ իրականացնել, այլ Iron Dome հակաօդային պաշտպանական համակարգը ստեղծեցին, որը գրեթե բոլոր արկերը օդում սկսեց ոչնչացնել:
Այս իրավիճակը փոխելու երկու տարբերակ կա

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից