Կարծիք

20.12.2015 08:29


Թայֆայական մրցանակաբաշխություններն սկսվել են

Թայֆայական մրցանակաբաշխություններն սկսվել են

Թայֆայական մրցանակաբաշխություններն սկսվել են.
«Տարվա մարդ», «Տարվա լավագույն չգիտեմ ինչ», «Տարվա գերազանցիկ», «Տարվա սուպեր եսիմ ով», «Տարվա հզորագույն եսիմ ինչ», «Տարվա իմաստագույն», «Տարվա փայլուն», «Տարվա շքեղագույն», «Տարվա չքնաղագույն», «Տարվա խելքի պուտուկ», «Տարվա հրաշք»...
Մի երկու տոննա էլ պատվոգիր ու շնորհակալագիր են բաժանելու...
Եթե այսքան հավակնորդներ ու մրցանակակիրներ կան, մնում է զարմանալ, թե էս մի պուճուր երկիրն ինչու է էսքան թշվառ ու անտեր վիճակում....

Բայց հետաքրքիր է «Տարվա մարդ» ճանաչվածները հաջորդ տարի էլ մարդ չեն լինելո՞ւ, թե՞ փոխակերպվելու են ու դառնան կապիկներ))։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը