Լրահոս

19.12.2015 18:37


Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ:

Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող շարքային Սիդար Իգորի Ալոյանը:

Դեպքի առթիվ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը