Աշխարհ

19.12.2015 17:45


Անհետացած չին միլիարդատերը հայտնվել է ԱՄՆ–ում

Անհետացած չին միլիարդատերը հայտնվել է ԱՄՆ–ում

Չինացի միլիարդատեր, «Fosun Group»–ի ղեկավար Գո Գուանչանն իր անհետացման մասին լուրերից մեկ շաբաթ անց հայտնվել է Նյու Յորքում։ «The Wall Street Journal»–ի փոխանցմամբ՝ չինացի գործարարի գաղտնի անհետացումը կապում էին հակակոռուպցոիոն հետաքննության գործով նրա ձերբակալության հետ։

Համացանցում են տարածվել մանհեթթենյան ռեստորաններից մեկում ընթրող Գուանչանի լուսանկարները՝ հետևյալ բացատրությամբ՝ գործարարն իշխանությունների կողմից ներգրավվել է ինչ–որ հատուկ հետաքննության։

Նշենք, որ նախորդ շաբաթ սկանդալ էր առաջացել այն բանից հետո, երբ «Fosun»–ի գլխավոր մենեջերները, կորցնելով Գուանչանի հետ կապը, ստիպված են եղել դադարեցնել Հոնքոնգի բորսայում բաժնետոմսերի սակարկությունը։ Ընկերության ներկայացուցիչն արդեն հաստատել է, որ մյուս շաբաթ «Fosun»–ի ղեկավարը կլինի Մոնռեալում։

Գուանչանի կապիտալը, որին համաշխարհային ԶԼՄ–ն չինացի Ուորրեն Բաֆֆեթ է անվանում, 2,12 մլրդ դոլար է գնահատվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը