Աշխարհ

19.12.2015 14:07


Նիդեռլանդներում թույլատրել են սեքսով վճարել ավտոմեքենա վարելու դասերի դիմաց

Նիդեռլանդներում թույլատրել են սեքսով վճարել ավտոմեքենա վարելու դասերի դիմաց

Նիդեռլանդների բնակիչները կարող են ավտոմեքենա վարելու դասերի դիմաց սեքսով վճարել։ Կառավարությունը վճարման այսպիսի համակարգը ճանաչել է օրենքներին չհակասող։ «НТВ»–ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել են արդարադատության նախարար Արդ վան դեր Շթեյրը և տրանսպորտի նախարար Մելանի Շուլց վան Հեգենը։

Նախարարներն ընդգծել են, որ վճարման այսպիսի ձևը թեև անցանկալի է, սակայն չի կարելի դասել մարմնավաճառության շարքին։ Գրում է «Dutch News»–ը։

Իշխանությունների կարծիքով սա մասնավոր փոխանակում է, որն իր բնույթով չի տարբերվում մեկ այլ ծառայության դիմաց համակարգիչը վերանորոգելու առաջարկից։

Կառավարության միակ պահանջն այն է, որ զույգերից յուրաքանչյուրը՝ ինչպես ինտիմ ծառայություն մատուցողը, այնպես էլ ստացողը, 18 տարեկանից ցածր չլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը