Ամերիկյան ISIS դեղագործական ընկերությունը փոխել է իր անվանումը
Ամերիկյան «Isis Pharmaceuticals Inc.» դեղագործական ընկերությունը «Ionis Pharmaceuticals Inc.» է փոխել իր անվանումը ԻԼԻՊ ահաբեկչական հայտնի խմբավորման հետ չասոցացվելու համար։ Այս մասին նշվում է ընկերության կայքում։
«Մենք նման որոշում ենք ընդունել, որովհետև ցանկանում ենք, որ մարդիկ, մեր անունը լսելով, մտածեն մեր դեղամիջոցների մասին, որոնք կյանքեր են փրկում»,–հստակեցրել է ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Լինն Փարշալլը։
Նշվում է, որ դեկտեմբերի 22–ից էլ ISIS–ից IONS կփոխվի ընկերության բորսային թիքերը։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ «Nutella»–ն հրաժարվել է անձնական պիտակ ստեղծել Այսիս անունով ավստրալուհու համար, որը համահունչ է ISIS հապավմանը։

7or.am