Աշխարհ

19.12.2015 13:27


Դավութօղլուն Պուտինի խոսքերը լուրջ ընդունելը վիրավորանք է համարում

Դավութօղլուն Պուտինի խոսքերը լուրջ ընդունելը վիրավորանք է համարում

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ուժեղ ազդեցություն ունեցող երրորդ պետություններն Իրաքում իրենց ռազմական ներկայությունը թաքցնելու համար փորձում են ուշադրությունը շեղել Թուրքիայի վրա: Այս մասին հայտնում է «Միլլիյեթ»-ը։

«Հասկանում եք, թե ում նկատի ունեմ երրորդ կողմ ասելով»,–ասել է նա՝ հավելելով, որ եթե Թուրքիան դուրս գա այդ շրջանից, ապա դատարկությունը կլրացնի ԻՊ-ն։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, ապա դրանք Դավութօղլուն խորհրդային քարոզչությանն է նմանեցնում:

«Պուտինի մեջ հիմա ես չեմ տեսնում սառը պատերազմի շրջանն անցած ժողովրդավարական Ռուսաստանի առաջնորդի, այլ խորհրդային հոգեբանությամբ անձնավորության, ով խոսում է Ռուսաստանի անունից։ Պուտինը երևի դեռ մնացել է ՊԱԿ-ի շրջանում: Նրա ամեն խոսքը ծիծաղ է առաջացնում: Դրանք լուրջ ընդունելն ինձ համար վիրավորանք եմ համարում»,- հայտարարել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը