«Telegraph». գտնված բժշկական փաստաթղթերը հաստատում են՝ Հիտլերը մեկ ամորձի ուներ
Գերմանացի պատմաբանը հայտարարել է, թե անհերքելի ապացույց ունի այն բանի, որ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը մեկ ամորձի ուներ։ «The Telegraph»–ը տեղեկացնում է, որ այդ փաստն են վկայում 2010թ. աճուրդի ժամանակ վաճառված բժշկական փաստաթղթերը։
Նշվում է, որ համաձայն բժիշկ Ջոզեֆ Շթայներ Բրինի եզրակացության, որն աշխատում էր այն բանտում, ուր ընկել էր Հիտլերը «Գարեջրային պուտչից» հետո, նացիստ առաջնորդի ամորձիներից մեկը չի իջել ամորձապարկ։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Հիտլերի ամորձիներից մեկը վնասվել է Առաջին համաշխարհայինի ժամանակ դիպած կոտորակառումբից։

7or.am