Օբաման Էրդողանին կոչ է արել դուրս բերել զորքն Իրաքից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Օբաման ընդգծել է՝ Թուրքիայից ակնկալում են Իրաքից թուրքական զորքի դուրսբերում և հարգանք այդ երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահը կոչ է արել Էրդողանին լրացուցիչ քայլեր ձեռնարկել Իրաքի հետ լարվածության թուլացման նպատակով, այդ թվում՝ շարունակել թուրքական զորքերի դուրսբերումը։
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ՝ համակարծիք լինելով, որ ԱՄՆ-ը, Թուրքիան և Իրաքը պետք է համատեղ ջանքեր ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու և ԻՊ դեմ պայքարում ռազմական գործողությունները համակարգելու համար։

7or.am