Աշխարհ

19.12.2015 11:36


Ականատեսը գաղտնի նկարահանել է՝ ինչպես են ԻՊ ահաբեկիչները սեռական ստրկության տանում եզդի կանանց (տեսանյութ)

Ականատեսը գաղտնի նկարահանել է՝ ինչպես են ԻՊ ահաբեկիչները սեռական ստրկության տանում եզդի կանանց (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել անհայտ անձի կողմից ծածուկ նկարահանված մի տեսանյութ, որում պատկերված է՝ ինչպես են ԻՊ վերահսկողության տակ գտնվող Մերձավոր Արևելքի բնակավայրերից մեկում ահաբեկիչներն ուժով քաշում կանանց՝ սեռական ստրկության ենթարկելու նպատակով։

Գրոհայինները շրջապատում են քուրդ–եզդիների ընտանիքներին և զենքի սպառնալիքով խլում նրանց կանանց ու երիտասարդ աղջիկներին։ Ահաբեկված մարդիկ ճչում ու լալիս են, սակայն զինյալները դրան որևէ ուշադրություն չեն դարձնում և գործում են բավական ագրեսիվ. փոքր դիմադրության հանդիպելու դեպքում նրանք կոպիտ ձևով քաշում են իրենց զոհերին՝ վախեցնելով հրացանի փողով։

«The Daily Mail»–ը գրում է, որ դեպքը, հավանաբար, տեղի է ունեցել Իրաքում, սակայն ապացույցներ չկան։

Պարբերականը քանիցս անդրադարձել է իսլամականների գերությունից փախած կանանց պատմություններին։ Թերթի տվյալներով՝ ԻԼԻՊ–ը սպանել է մոտ 5 հազ եզդիի և փախցրել նրանց կանանց ու աղջիկներին, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Նրանցից ոմանց հաջողվել է փախչել, մի մասին՝ ինչ–որ կերպ ազատվել գերությունից։ Ահաբեկիչներից մազապուրծ փախած կանայք պատմել են՝ ինչպես են բռնաբարվել ու տանջվել։ Պատմել են նաև, թե ինչպես են ահաբեկիչների հրամանով բժիշկներն ամենաանխիղճ ձևով վիժեցրել հղիացած կանանց, որպեսզի զինյալները շարունակեն սեռական ստրկության ենթարկել նրանց։ Շատերն էլ, չդիմանալով, ինքնասպանություն են գործել՝ ազատվելու դժոխային տանջանքներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը