Աշխարհ

19.12.2015 10:30


Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս 2016–ից առանց վիզայի ռեժիմ սահմանել Ուկրաինայի հետ

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս 2016–ից  առանց վիզայի ռեժիմ սահմանել Ուկրաինայի հետ

Եվրահանձնաժողովը 2016–ի սկզբին Եվրախորհրդին կներկայացնի Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը։ Այս մասին գրում է «Европейская правда»–ն։

Համապատասխան զեկույցում ասվում է, որ այդ որոշման համար կարող են հիմք ընդունվել մոնիթորինգի և հաշվետվության արդյունքները, ըստ որոնց՝ Ուկրաինան կատարել է բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել էր վիզային ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակներում։

Ըստ այդմ՝ նշվում է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է 2016–ին Եվրախորհրդին հանձնարարել փոխել Ուկրաինայի հետ վիզային կարգավորման եղանակը՝ «հաշվի առնելով ԵՄ հետ Ուկրաինայի հարաբերությունները»։

Նշենք, որ Ուկրաինայի և ԵՄ վիզային երկխոսությունը սկսվել է 2008–ին, իսկ 2010–ին Ուկրաինային վիզային ազատականացման գործողությունների ծրագիր էր առաջարկվել։ Դրանից հետո Եվրահանձնաժողովը 5 հաշվետվություն էր ներկայացրել վիզաների չեղարկման ոլորտում Կիևի արձանագրած առաջընթացի մասին՝ չհաշված հանրագումարայինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը