Աշխարհ

19.12.2015 10:00


ՆԱՏՕ–ն համաձայնել է միջոցներ տրամադրել Թուրքիայի ՀՕՊ համակարգն ուժեղացնելու համար

ՆԱՏՕ–ն համաձայնել է միջոցներ տրամադրել Թուրքիայի ՀՕՊ համակարգն ուժեղացնելու համար

ՆԱՏՕ–ի անդամ–երկրները համաձայնել են ինքնաթիռներ ուղարկել Թուրքիա՝ Սիրիայի հետ սահմանին հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

«Մենք համաձայնության հասանք Թուրքիայի օգնության փաթեթի հարցով»,–ասել է նա։

Նշվում է, որ այդ որոշումը մասամբ պայմանավորված է ռուսական Սու–24–ի հետ կապված միջադեպերից խուսափելու հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ–ն որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառող տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք սահմանել էր նոյեմբերի 24–ին Սիրիայում թուրքական կործանիչով ռուսական իհնքնաթիռը խոցելու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը