ՄԱԿ ԱԽ–ն միաձայն որոշում է ընդունել Սիրիայի հարցով (տեսանյութ)
Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հաստատել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը։ ԱԽ բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել 2254 բանաձևին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Փաստաթղթում աջակցություն է հայտնվում Սիրիայում զինադադարին, որն ուժի մեջ պետք է մտնի անմիջապես այն բանից հետո, երբ հակամարտության կողմերը «կսկսեն առաջին քայլերը քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղությամբ»։
Վիեննայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա ստեղծված այդ բանաձևում կոչ է արվում գլխավոր քարտուղարին «որքան հնարավոր է՝ շուտ, մոտավորապես 2016թ. հունվարին» սիրիական կողմերին հավաքել բանակցային սեղանի շուրջ։ Այդ բանակցությունները պետք է վարվեն Ժնևյան կոմյունիկեի, ինչպես նաև Սիրիայի՝ Միջազգային աջակցության խմբի որոշումների հիման վրա։
Նաև աջակցություն է հայտնվում քաղաքական գործընթացին, որի նպատակը պետք է լինի անցումային կառավարության ստեղծումը 6 ամսվա ընթացքում, ինչպես նաև ոչ ուշ, քան 18 ամիս հետո ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ նոր Սահմանադրությանը համահունչ։
Ինչպես ընդգծել է ՄԱԿ ԱԽ–ն, այդ ընտրություններին մասնակցելու թույլտվություն պետք է տրվի բոլոր սիրիացիներին, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչներին։

7or.am