Տնտեսագետ. «1,2 %–ը կարող է իրականություն չդառնալ, եթե մենք խելքի չգանք»
-Եթե նորմալ, արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարվի, և ճիշտ օգտագործվեն ռեսուրսները, ապա կարծում եմ, որ շատ համեստ թիվ է ներկայացված,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով այն կանխատեսումներին, թե 2010-ին 1,2 % տնտեսական աճ է արձանագրվելու։-Կարծում եմ, որ Հայաստանն ի վիճակի է հաղթահարել ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանք կոչվածները, որովհետև մենք դրանից չէ, որ տուժում ենք։ Իմ համոզմամբ՝ մենք ավելի շատ տուժում ենք մեր ներքին խնդիրներից. եթե ձերբազատվենք դրանից, վերականգնողական աճը կարող է շատ ավելի մեծ լինել։
Սակայն բանախոսն ասել է, թե այդ 1,2 %-ը կարող է իրականություն չդառնալ, «եթե մենք խելքի չգանք»։

7or.am