Քաղաքական

18.12.2015 16:57


Համանախագահները բովանդակային քննարկումներ են ակնկալում

Համանախագահները բովանդակային քննարկումներ են ակնկալում

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Բեռնում, կայանալու է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բովանդակային քննարկումներ են ակնկալում այդ հանդիպմանը։

Ուորլիքը հավելել է, որ սպասում են հանդիպմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը