Լրահոս

04.10.2010 16:49


Շիրակ Թորոսյանի հարցը Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկե՞լ են

Շիրակ Թորոսյանի հարցը Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկե՞լ են

«7օր»-ի հարցին՝ «ՀՀ-ի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցը քննարկվե՞լ է արդյոք», ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է.

-Հայ-վրացական օրակարգի բոլոր հարցերը քննարկվել են։

Ինչ վերաբերում է քննարկման արդյունքներին, ապա Տ. Բալայանը նշել է, որ եթե արդյունքներ լինեին, կիմանայինք։ Իսկ թե ե՞րբ կարելի է սպասել արդյունքների, նա խորհուրդ է տվել հարցնել վրացիներին։

Այս կապակցությամբ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը «7օր»-ին ասել է, թե ինքը տեղյակ չէ՝ քննարկում տեղի է ունեցե՞լ, թե՞ ոչ։

-Մեր արտգործնախարարության ներկայացուցիչներն ինձ հավաստիացրել են, որ ցանկացած առիթի դեպքում այդ հարցը քննարկվում է,-ասել է Շիրակ Թորոսյանը և հավելել, որ առողջ տրամաբանության տեսանկյունից արդյունքներ միանշանակ ակնկալում է, սակայն եթե նայվի այն տեսանկյունից, որով վրացական իշխանություններն են առաջնորդվում, ինքը դժվարանում է որևէ ակնկալիք ունենալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը