Կարծիք

18.12.2015 15:31


Ասեց՝ 4 օր բան չեմ կերել, երեխեքս էլ սաղ օրը ասում են՝ պապա՛, ուտելու բան ենք ուզում

Ասեց՝ 4 օր բան չեմ կերել, երեխեքս էլ սաղ օրը ասում են՝ պապա՛, ուտելու բան ենք ուզում

Ամեն օր կարդում ենք ինչ-որ վատ ապրող ընտանիքի, անտուն երեխեքի, հիվանդ ծնողների մասին, բայց ոչ բոլորն են հավատ ներշնչում: Նոր Բաղրամյանով քայլելով բարձրանում եմ, Սահմանադրական դատարանի դիմացի մայթին տենամ՝ մի 50-55 տարեկան մարդ հենվել ա պատին ու շատ ծանր ա շնչում, կողքով մարդիկ են անցնում, ու զրո ռեակցիա: Քանի որ էդ տարածքում մուրացկաններ շատ են լինում, մտածեցի՝ երևի հանգստանում ա, բայց որ մոտեցա, զգացի, որ մուրացկան չի: Այն, որ մարդ կա, նոր շոր չի կարում առնի, բայց երևում ա, որ մաքրություն սիրում ա, հին շորերն էլ վատ տպավորություն չեն թողնում: Ասեցի՝ եթե վատ եք զգում, եկեք ստեղ նստեք, բժիշկ կանչեմ, ջուր առաջարկեցի: Ասեց՝ ապրես տղա ջան, բայց բժիշկն ի՞նչ պետք ա անի։ Ասում եմ՝ դե կգան, կտենան՝ ինչ խնդիր ունեք, դեղ բան կտան: Ու էս ընթացքում թևից բռնել տանում եմ, որ նստի, զգացի՝ չի կարում քայլի, մի քանի քայլ էլ գնաց ու ծնկները ծալվեցին: Հեռախոսս հանեցի, որ զանգեմ, ասեց՝ տղա ջան, իմաստ չունի. ուղղակի 4 օր ա՝ բան չեմ կերել, երեխեքս էլ սաղ օրը ասում են՝ պապա՛, ուտելու բան ենք ուզում, գործ չեմ կարում ճարեմ, պադվալում ենք ապրում, կինս մի քանի ամիս առաջ մահացավ, էս ձեռներս էլ սաղ ցրտահարվել են, մի 2 օր բանվորություն արեցի, տեսա՝ չեմ կարում, էդ աշխատածն էլ չտվեցին... Մի՛ զանգի ոչ մի տեղ, էդ օգուտ չի տա, դու էլ գնա քո գործին, տենամ՝ ինչ եմ անում...
Ես որ առհասարակ էդ տիպի մարդկանց չեմ խղճում, որովհետև նախ չեմ հավատում, որ խնդիր ունեն, հետո էլ մեծ մասը կամ ալկաշ են, կամ էլ ուղղակի չեն ուզում աշխատեն, էս մարդը մի տեսակ վստահություն ներշնչեց, զգացվում էր, որ չի խաբում ու էդ վիճակում էլ փորձում ա իրա արժանապատվությունը պահի:
Ու նույն պահին, ասենք, Բաղրամյան փողոցի ծառերի վրա տոնածառի լույսեր են կպցնում, որոնցից ամեն մեկը մինիմում մի 500 դրամ կլինի, մի ծառի վրա էլ երևի մի 5-6 հատ օգտագործում են, Բաղրամյանի վրա էլ չգիտեմ՝ քանի ծառ կլինի: Չգիտեմ, չեմ ասում՝ հենց էս լույսերը չանեն, էդ փողը տան սենց մարդկանց, ես էդ պոպուլիզմն էլ չեմ ընդունում, բայց էս երկրում էնքան անիմաստ փող են ծախսում, որ դրա կեսի կեսով էս մի միլիոն ժողովրդին կարելի էր կարգին պահել:

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը