Աշխարհ

18.12.2015 14:01


ԻՊ–ն 5 ամսվա մեջ ամենահուժկու գրոհն է ձեռնարկել քրդերի դեմ ու հետ մղվել

ԻՊ–ն 5 ամսվա մեջ ամենահուժկու գրոհն է ձեռնարկել քրդերի դեմ ու հետ մղվել

«Իսլամական պետության» զինյալները 5 ամսվա մեջ առաջին անգամ հուժկու գրոհ են իրականացրել Հյուսիսային Իրաքում քուրդ աշխարհազորայինների դեմ։ ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օգնությամբ, սակայն, հարձակումը հետ է մղվել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը՝ «The New York Times»–ին հղումով։

Զինյալները գրոհներ են ձեռնարկել փեշմերգաների հրամանատարական կենտրոնի՝ Բաշիքի, ինչպես նաև Թալ–Ասվադ և Արվան բնակավայրերի ուղղությամբ։ Յուրաքանչյուր գրոհին մասնակցել է ԻՊ մինչև 120 զինյալ։

Պենտագոնի տվյալներով՝ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է 180 ահաբեկիչ, ավելի քան 100–ին էլ սպանել են փեշմերգաները։ Քրդերի կորուստները մի քանի տասնյակ են կազմել։

ԱՄՆ բանակի բրիգադային գեներալ Մարկ Օդոմն ԻՊ այդ գրոհն ամենալուրջ հարձակումն է համարել Հյուսիսային Իրաքում վերջին 5 ամսվա ընթացքում։

Նշվում է, որ ԻՊ–ն փորձում էր այդկերպ խափանել իրաքյան Մոսուլի գրոհին նախապատրաստվելու քրդերի և արևմտյան կոալիցիայի ջանքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը