«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ԱրմենՄարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԲՀԿ-ի՝ Երևանի ավագանու կազմից դուրս գալու հավանականությանը՝ ասել է, որ չի կարծում, թե այդպիսի գործընթաց տեղի կունենա։
-Դժվար թե մանդատը վայր դնեն, որովհետև, ըստ տրամաբանության, դա կնշանակի, որ հաջորդ պահին նրանք նաև պետք է կոալիցիայից դուրս գան, բայց սցենարի հավանականությունը շատ քիչ եմ տեսնում, որովհետև ի սկզբանե ԲՀԿ-ն եղել է իշխանական դաշտում գործող միավոր և ամբողջովին սատարել այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել մինչ այժմ, և չեմ կարծում, որ ԲՀԿ-ն դուրս գա իշխանության դաշտից և դառնա ընդիմություն. դա անհավանական է,-ասել է նա։
Այն հարցին, թե նա կուզենա՞ր ԲՀԿ-ին տեսնել ընդդիմադիր թևում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր ուղղությունը։
-Ընդդիմադիր դաշտը, բարեբախտաբար, առաձգական դաշտ է, ու ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկություն ունի ընդդիմադիր դառնալու, շատ հանգիստ կարող է դառնալ՝ ի տարբերություն իշխանական դաշտի, որը ռեսուրսների շուրջ է համախմբված, իսկ դա, բոլորիս հայտնի է, որ սահմանափակ է,-նշել է նա։
ԲՀԿ–ն դուրս կգա՞ կոալիցիայից
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԲՀԿ-ի՝ Երևանի ավագանու կազմից դուրս գալու հավանականությանը՝ ասել է, որ չի կարծում, թե այդպիսի գործընթաց տեղի կունենա։

7or.am