Բացի դիվերսիոն գործողություններից՝ հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Բացի դիվերսիոն գործողություններից՝ դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 235 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /373 արկ/, 82 /189 արկ/, 120 /15 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 /3 արկ/, ՀԱՆ-17 /19 արկ/ և ՌՊԳ-7 /13 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն