Աշխարհ

18.12.2015 12:14


Սպիտակ տունն անհեթեթություն է անվանել խոցված Սու-24-ի վերաբերյալ Պուտինի ենթադրությունը

Սպիտակ տունն անհեթեթություն է անվանել խոցված Սու-24-ի վերաբերյալ Պուտինի ենթադրությունը

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթն «անհեթեթություն» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն ենթադրությունը, որ Թուրքիան կործանել է ռուսական Սու–24 ինքնաթիռն ԱՄՆ-ին գոհացնելու համար։ Այս մասին գրում է «lenta.ru»-ն։

Էռնեսթը նշել է՝ պաշտոնական Վաշինգտոնը նպատակ չի հետապնդում «հակամարտություն հրահրել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև», և ևս մեկ անգամ կոչ է արել Անկարային ու Մոսկվային քայլեր ձեռնարկել ստեղծված լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։

«Մենք գիտենք, որ թուրք օդաչուները մի քանի անգամ նախազգուշացրել են Սու-24-ի օդաչուներին Թուրքիայի օդային տարածք ներխուժելու համար, բայց ռուսական կողմն անտեսել է դրանք»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ նախօրեին կայացած մեծ մամուլի ասուլիսին Պուտինը չէր բացառել, որ Սու–24-ը խոցելով՝ թուրքական ղեկավարությունում ինչ–որ մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը