ՄԱԿ ԱԽ–ն ԻՊ ֆինանսավորումն արգելող բանաձև է ընդունել
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ֆինանսների նախարարներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորումն արգելող բանաձև են ընդունել։
«Al Arabiya»–ի փոխանցմամբ՝ այն ներկայացվել է ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախաձեռնությամբ։
Փաստաթուղթը կոչ է անում Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կառավարություններին սահմանել նոր օրենքներ, ըստ որոնց՝ ԻԼԻՊ–ին ու հարակից զինյլաներին ֆինանսավորելը կհամարվի լուրջ հանցանք: Բանաձևը նաև պարտադրում է ստեղծել «սև ցուցակ», որում ներառվելու են ԻՊ անդամները:
Նոր բանաձևի ընդունումը ենթադրում է, որ 120 օրվա ընթացքում բոլոր երկրները պետք է ներկայացնեն ԻՊ ֆինմիջոցների սահմանափակմանն ուղղված քայլեր ձեռնարկելու մասին մանրամասն զեկույցներ։
Ավելի վաղ գրել էինք, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել ափենը Ֆրանսիական միջազգային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել էր «Իսլամական պետությանը»նավթահորերից ստացվող ֆինանսական միջոցներից զրկելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքերով՝ խմբավորման ֆինանսավորումը դադարեցնելու առավել արդյունավետ եղանակը զինյալների նավթային օբյեկտներին հասցվող ավիահարվածներն են։
ՄԱԿ ԱԽ–ն ԻՊ ֆինանսավորումն արգելող բանաձև է ընդունել
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ֆինանսների նախարարներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորումն արգելող բանաձև են ընդունել։
«Al Arabiya»–ի փոխանցմամբ՝ այն ներկայացվել է ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախաձեռնությամբ։
Փաստաթուղթը կոչ է անում Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կառավարություններին սահմանել նոր օրենքներ, ըստ որոնց՝ ԻԼԻՊ–ին ու հարակից զինյլաներին ֆինանսավորելը կհամարվի լուրջ հանցանք: Բանաձևը նաև պարտադրում է ստեղծել «սև ցուցակ», որում ներառվելու են ԻՊ անդամները:
Նոր բանաձևի ընդունումը ենթադրում է, որ 120 օրվա ընթացքում բոլոր երկրները պետք է ներկայացնեն ԻՊ ֆինմիջոցների սահմանափակմանն ուղղված քայլեր ձեռնարկելու մասին մանրամասն զեկույցներ։
Ավելի վաղ գրել էինք, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել ափենը Ֆրանսիական միջազգային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել էր «Իսլամական պետությանը» նավթահորերից ստացվող ֆինանսական միջոցներից զրկելու անհրաժեշտության մասին։

7or.am